Վերադառնալ բլոգ

Ջենտլմեն դրեսս-կոդ

27.09.2017

   Միջոցառումներին փայլող աստղերն իհարկե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են, սակայն յուրաքանչյուր գեղեցիկ կնոջ կողքին իր տեղն ունի նաև կոկիկ և խնամված տեսքով տղամարդը կամ այլ կերպ ասած ջենտլմեն տղամարդը:

   Կարծում ենք մեզանից յուրաքանչյուրն էլ ծանոթ է ջենտլմեն բառի նշանակությանը: Եթե ժամանակին  վերոնշյալ բառը մատնանշում էր միայն բուրժուա-արիստոկրատական հասարակության վարվեցողության կանոններն ու վարքի նորմաները խստորեն պահպանող մարդուն, ապա մեր օրերում այն նախևառաջ նույնանում է շարժուձևերի գեղեցկությամբ ու հագնվածքի անթերիությամբ աչքի ընկնող կերպարին: Eventner.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդներ և կանոններ զանազան միջոցառումներին որպես ջենտլմեն ներկայանալու և պարզապես անթերի տեսք ունենալու համար:

                                                      

   Արտաքին տեսքը շատ բան կարող է պատմել Ձեր մասին` ներկայացնելով, օրինակ` ոչ միայն Ձեր ճաշակը, այլև նախասիրությունների շրջանակը:

   Առաջին հերթին հարկավոր է ընտրել հագուստը ըստ Ձեր կառուցվածքի համապատասխանության, հակառակ դեպքում, որքան էլ թանկարժեք լինի այն, միևնույնն է գեղեցիկ տեսք չի ունենա:

                                         

  Ճիշտ ընտրված հագուստը կարելի է համալրել մեր օրերում լայն տարածում գտած աքսեսուարների միջոցով, սակայն պետք չէ չափն անցնել գույների միախառնման հարցում և կամ գործածել չափազանց մոդայիկ տարբերակներ, որոնք պարզապես ժամանակավրեպ են և երբեմն անգամ ծիծաղելի:

                                         

  Խոսելով համադրության մասին` նշենք, որ յուրաքանչյուր ջենտլմեն իր զգեստապահարանում պետք է անպայմանորեն ունենա սպիտակ վերնաշապիկ, որը մշտապես նորաձև է մնում և հարմար է բացառապես յուրաքանչյուր առիթի համար:                   

                                         

   Առհասարակ, եթե չեք նախընտրում գունային փորձարկումներ կատարել, ապա Ձեզ կօգնի սպիտակի և սևի դասական համադրությունը, որը էլեգանտ տեսք կհաղորդի Ձեր կերպարին: Այս համադրությունը աքսեսուարների որոշակի փոփոխությամբ, հարմար է, ինչպես հարսանյաց և ծննդյան արարողությունների, այնպես էլ, օրինակ` կորպորատիվ միջոցառումների համար:

                                         

  Սրան հակառակ էլ, եթե նախընտրում եք մի քանի երանգների համադրություն ստեղծել, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ վառ երանգների կիրառումից և նախապատվությունը տալ մոխրագույնի, կապույտի և կամ շագանակագույնի այլևայլ երանգների չափավոր գործածմանը:

                                         

  Որպես հավելում նշենք նաև, որ 2017-ին ոճաբանները նորաձև են համարում հատկապես կապույտ կոստյումի, սպիտակ վերնաշապիկի և շագանակագույն կոշիկների համադրությունը, որը ևս անթերի տեսք կհաղորդի Ձեր կերպարին:

                                         

   Այնուամենայնիվ, հետևելով նորաձևության վերջին տենդենցներին` փորձեք ստեղծել Ձեր ինքնատիպ ոճը և հիշեք. «Եթե մարդ վատ է հագնված, ապա հիշվում է նրա հագուստը, իսկ եթե լավ է հագնված, ապա հիշվում է հենց ինքը մարդը»:

Մեկնաբանություն գրելու համար հաստատեք ձեր էլ․ հասցնե
Դուք չէք լրացրել մեկնաբանություն դաշտը

0 մեկնաբանություն

Կապվեք մեզ հետ

Ուղարկեք մեզ նամակ

Կամ

Կամ

Դեռ գրանցված չեք ?

Գրանցվել

Գրանցում

Ո՞վ եք (պարտադիչ չէ)

Կամ

Կամ

Արդեն գրանցված եք ?

Մուտք