Վերադառնալ բլոգ

Երեկոյան դիմահարդարման գաղտնիքները

22.09.2017

  Եթե միջոցառման պատրաստություններն որոշ չափով արդեն արված են, ապա ժամանակն է մտածել նաև Ձեր շլացուցիչ տեսքի մասին: Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել ամենից գեղեցիկն ու տարբերվողը և ջանքեր չի խնայում ցանկալի արդյունքին հասնելու համար: Գեղեցիկ զգեստից և սանրվածքից բացի առաջնային է նաև դիմահարդարման ճիշտ ընրությունը, ինչի մասին էլ կխոսենք այսօր:

                                                    

     Ինչպես հայտնի է մեր օրերում դիմահարդարդարման բազմապիսի տեսակներ կան և ամենից տարածվածը այդպես կոչված ցերեկային և երեկոյան դիմահարդարումների տարատեսակներն են: Եթե առօրյա կյանքում առավել նախընտրելի է ցերեկային դիմահարդարումը, ապա միջոցառումների ժամանակ նախապատվությունը տրվում է երեկոյան դիմահարդարմանը, որը նախորդից տարբերվում է կոսմետիկ միջոցների առատությամբ և գունային ընտրությամբ: Սակայն երեկոյան դիմահարդարման պարագայում ևս պետք է չափավոր լինել և ճիշտ ընտրություն կատարել:

                                         

  Նախևառաջ նշենք, որ երեկոյան դիմահարդարումը ևս ունի իր տարատեսակները, ինչը կախված է Ձեր միջոցառման բնույթից.

    1. Դասական

    Այս տարբերակը առավել հարմար է փոքրիկ և ռոմանտիկ միջոցառումների դեպքում և խորհուրդ է տրվում շեշտը դնել հատկապես շուրթերի դիմահարդարմանը, ինչը առավել հեքիաթային բնույթ կհաղորդի Ձեր տեսքին:

                                        

     2. Գործնական

   Եթե պատրաստվում եք գործնական միջոցառման, ապա այս տարբերակը Ձեզ համար է: Պետք չէ չափն անցնել գույների ընտրության հարցում, բայցև միևնույն ժամանակ փոքր-ինչ հարկ է տարբերվել առօրյա կերպարից, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս օգտագործել բաց երանգներ:

                                                                       

   3. Տոնական

  Հարսանեկան և կամ ծննդյան արարողությունների ժամանակ առավել հարմար է հենց տոնական դիմահարդարումը, որի պարագայում կարող եք համադրել բազմապիսի երանգներ: Նախընտրելի է ընդգծել հատկապես թարթիչների երկարությունը, ինչը բավականին գրավչություն կհաղորդի Ձեր հայացքին:

                                                       

   4. Ակումբային

  Այս տարբերակը կիրառելի է ակումբային միջոցառումների  դեպքում, քանի որ նման միջավայրում լուսավորությունը բավականին քիչ է և հետևաբար կարող եք Ձեզ ազատություն տալ գունային վառ գամմայի ընտրության հարցում:

                                                       

   Կարևոր է ասել նաև, որ երեկոյան դիմահարդարման դեպքում հարկ է ընդգծել կա՛մ աչքերը և կա՛մ շուրթերը, և հետևաբար պետք չէ միաժամանակ վառ երանգներ գործածել: Այլ կերպ ասած, եթե նախընտրում եք վառ շրթներկ, ապա հարկավոր է աչքերի դիմահարդարման ժամանակ օգտագործել առավել բաց երանգներ և հակառակը:

                                         

   Մենք խորհուրդ ենք տալիս նաև ցանկացած միջոցառում այցելելիս, հիշել ոսկեգույն և արծաթագույն երանգների մասին, քանի որ վերջիններս նորաձև են համարվում բոլոր ժամանակներում և բոլոր դեպքերում:

  Որպես հավելված Eventner.am-ը Ձեզ է ներկայացնում նաև մի քանի փոքրիկ գաղտնիքներ, որոնք կօգնեն մշտապես գեղեցիկ տեսք ունենալ:

  1. Սպիտակ և մոխրագույն ստվերաներկերը առավել կընդգծեն Ձեր աչքերի գույնը
  2. Վարդագույնի երանգները փայլ կհաղորդեն Ձեր աչքերին
  3. Սև գույնով շեշտադրումը խորաթափանց կդարձնի Ձեր հայացքը
  4. Կարմիր գույնի ստվերաներկի գործածումը անթույլատրելի է, քանի որ այն հոգնած և անգամ արնակալած աչքերի տպավորություն կթողնի:

Դիանա Մնացականյան

Մեկնաբանություն գրելու համար հաստատեք ձեր էլ․ հասցնե
Դուք չէք լրացրել մեկնաբանություն դաշտը

0 մեկնաբանություն

Կապվեք մեզ հետ

Ուղարկեք մեզ նամակ

Կամ

Կամ

Դեռ գրանցված չեք ?

Գրանցվել

Գրանցում

Ո՞վ եք (պարտադիչ չէ)

Կամ

Կամ

Արդեն գրանցված եք ?

Մուտք