Վերադառնալ բլոգ

Հարսանյաց տորթ կամ քաղցր երազների աշխարհում

05.10.2017

   Դժվար է պատկերացնել որևէ հարսանյաց հանդիսություն առանց հարսանյաց տորթի: Վերջինս ոչ միայն Ձեր միջոցառման քաղցր զարդն ու ամենից համեղ տարրն է, այլև յուրաքանչյուր հարսանիքի տրամաբանական և հեքիաթային ավարտը: Հարսանյաց տորթը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև չափազանց գեղեցիկ: Մեր օրերում ընտրությունը բազմազան է, և կարելի է անգամ մոլորվել այդ քաղցր աշխարհում: Eventner.am-ը Ձեզ է առաջարկում  մի քանի ամենից յուրօրինակ և ամենից նրբագեղ տարբերկաներ, որոնք կօգնեն գեղեցկացնել յուրաքանչյուր հարսանյաց միջոցառում:

                                 

  Ամենից հայտնի և կարելի է ասել դասական տարբերակը իհարկե ծաղիկներով զարդարված սպիտակ տորթն է, որը, սակայն, խորհուրդ է տրվում նաև համալրել ոսկեգույնի ինչ-ինչ տարրերով, ինչը առավել շքեղություն կհաղորդի Ձեր տոնական տորթին:

       

  2015 թվականից սկսած մեծ տարածում ունեցան նաև այդպես կոչված <<բաց>> տորթերը, որոնք նորաձև են համարվում մինչ այսօր: Նման տարբերակները զուրկ են մարցեպանի և կամ սերուցքի շերտից և հիմնականում շեշտը դրվում է բիսկվիթային կողմի, ինչպես նաև ծաղկային զարդարանքի վրա: Բաց տորթերը շատ հարմար են հատկապես բացօթյա միջոցառումների համար, քանի որ որոշակի եթերային և բնական շունչ են հաղորդում միջոցառմանը:

                         

   Խոսելով ծաղկային ձևավորման մասին` պետք է նշենք, որ արհեստականից զատ հանդիպում են նաև բնական ծաղիկներով զարդարանքներ` ընդ որում երբեմն անգամ տորթը հավասարապես բաժանվում է երկու մասի և ամբողջությամբ պատվում գույնզգույն ծաղիկներով, ինչը գարնանային վառ տրամադրություն է հաղորդում  յուրաքանչյուր միջոցառմանը:

                                              

   Որպես նորաոճ տարբերակ կարող ենք առաջարկել Ձեզ նաև փոքրիկ խմորեղեններով տարբերակները, երբ տորթին զուգահեռ մատուցվում են նաև անհատական խմորեղեններ: Այս տարբերակը բավականին յուրահատուկ և գեղեցիկ է և ինչը ամենից կարևորն է` հարմար, քանի որ նախ տորթը հստակորեն բաշխվում է ըստ հյուրերի քանակի, և ապա այն հարմար է նաև մատուցման համար, որովհետև կտրատելու կարիք չի լինում:

                                                  

               

      Եթե ցանկանում եք հեքիաթային շունչ հաղորդել Ձեր հարսանյաց արարողությանը, ապա այս հիասքանչ ամրոց-տորթերը Ձեզ համար են: Այս տարբերակների դեպքում կարող եք ազատություն տալ Ձեր երևակայությանը, քանի որ ամրոց-տորթերը զարդարվում են նաև ծաղիկներով, արձանիկներով և բազում այլ քաղցրահամ աքսեսսուարներով:

   2017 թվականին ի հայտ է եկել մի նոր քաղցր թրենդ ևս, որի դեպքում բարձրահարկ տորթերում անցք է արվում, որտեղ էլ իր հերթին տեղավորվում են, օրինակ` հարսի և փեսայի և կամ այլ արձանիկներ կամ էլ պարզապես ծաղկային ձևավորումներ:

                                                                 

   Այսպիսով, կատարյալ արդյունքի հասնելու նպատակով` համից զատ, մի՛ մոռացեք նաև տորթի արտաքին տեսքի մասին, քանի որ յուրաքանչյուր հարսանյաց հանդիսության քաղցր զարդը հենց հարսանեկան տորթն է:

 

Դիանա Մնացականյան

Մեկնաբանություն գրելու համար հաստատեք ձեր էլ․ հասցնե
Դուք չէք լրացրել մեկնաբանություն դաշտը

0 մեկնաբանություն

Կապվեք մեզ հետ

Ուղարկեք մեզ նամակ

Կամ

Կամ

Դեռ գրանցված չեք ?

Գրանցվել

Գրանցում

Ո՞վ եք (պարտադիչ չէ)

Կամ

Կամ

Արդեն գրանցված եք ?

Մուտք