Վերադառնալ բլոգ

Կոկտեյլային հիթ-շքերթ

14.09.2017

   Միջոցառման գերազանց կազմակերպման համար կարևորվում է յուրաքանչյուր մանրուք` այդ թվում նաև մատուցվող ըմպելիքների ցանկը: Եթե ցանկանում եք երանգ հաղորդել Ձեր միջոցառմանը, ապա Eventner.am-ը խորհուրդ է տալիս ճաշացանկ կազմելիս անպայմանորեն նշել նաև կոկտեյլների մասին: Լայն առումով «կոկտեյլ» ասվածը նշանակում է խմիչք, որն իր մեջ ներառում է համերի, գույների և բույրերի ներդաշնակ միացություն:

                                         

  Դժվար է հստակորեն նշել, թե ե՞րբ են ի հայտ եկել առաջին կոկտեյլները և այդ հարցի շուրջ մի շարք տարակարծություններ կան: Օրինակ` ոմանք ընդգծում են 1770 թվականը, երբ Նյու-Յորքի ժամանցի վայրերից մեկում առաջին անգամ միտք հղացավ խմիչքները միախառնելու մասին: Սրան հակառակ ոմանք էլ փաստում են, որ կոկտեյլները գոյություն են ունեցել դեռևս 15-րդ դարում և Ֆրանսիայի Շարանտե գավառում ընդունված էր զանազան ալկոհոլային խմիչքներին «խառնել» նաև գինի:

   Այնուամենայնիվ, մեր օրերում կոկտեյլները բավականին լայն տարածում ունեն, թե՛ իրենց յուրօրինակ համի և թե՛ գեղեցիկ տեսքի շնորհիվ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենից ճանաճված կոկտեյլների հիթ-շքերթը:

            1. Արյունոտ Մերի

                                                         

 Արյունոտ Մերի ասվածը իրենից ներկայացնում է օղու, լոլիկի հյութի և համեմունքների միասնություն: Ուշարժան է խմիչքի անվանումը, որը կապվում է Անգլիայի Մարիա Թյուդոր թագուհու անվան հետ, ով հայտնի էր իր դաժանությամբ և ստացել էր Արյունոտ մականունը, ինչից ելնելով էլ լոլիկի հյութը խորհրդանշում է արյունը: Այս կոկտեյլը յուրահատուկ համից զատ նաև որաշակի առողջարար ազդեցություն ունի և այն Ձեզ կօգնի անգամ եթե մի փոքր չարաշահել եք սննդի կամ ալկոհոլի հարցում:

             2. Մարգարիտա

  Այս կոկտեյլի պատմությունը ևս կապվում է կնոջ անվան հետ, սակայն իրականում ով է եղել խորհրդավոր Մարգարիտան հայտնի չէ: Կարող ենք նշել միայն, որ այս կոկտեյլն ունի լատինաամերիկյան ծագում և տարածում է գտել միայն 20-րդ դարի կեսերից: Տեկիլայի, կիտրոնի հյութի և «Կուանտրո» լիկյորի այս խառնուրդը աչքի է ընկնում նաև տեսքի յուրահատկությամբ և այն պատրաստ է գեղեցկացնել Ձեր յուրաքանչյուր միջոցառումը:

            3. Կոսմոպոլիտան

   Այս հիասքանչ խմիչքի հիմքը օղին է, որին ավելանում է նարնջի լիկյորը, ինչպես նաև լայմի և լոռամրգի հյութերը: Կոսմոպոլիտանի հայրենիքը համարվում է Մասսաչուսեթսը, ուր վերոնշյալ կոկտեյլը տարածում է գտել 1970-ական թվականներին: Սակայն այն առավել տարածում ունեցավ հանրահայտ «Սեքսը մեծ քաղաքում» կինոնկարին զուգահեռ, քանի որ այս ֆիլմի սիրված գլխավոր հերոսուհիները նախապատվությունը տալիս էին հենց այս կոկտեյլին: Այսպիսով, եթե ցանկանում եք կազմակերպել մոդայիկ միջոցառում, ապա մի մոռացեք Կոսմոպոլիտան կոկտեյլի մասին:

              4. Պինա Կոլադա

    Գրավիչ անվանմամբ այս կոկտեյլը իր մեջ ներառում է արքայախնձորի հյութ, ռոմ և կոկոսի հյութ: Մերձարևադարձային մրգերից կազմված բաղադրությունից ելնելով` այն առավելապես ճանաչված է լողափնյա շրջաններում, սակայն պատրաստվում է նաև մեր քաղաքում և կարող է տրոպիկական բույր ու երանգ հաղորդել նաև Ձեր միջոցառմանը:

              5. Մոխիտո

   Վերջին տարիներին ռոմի, լայմի, գազավորված ըմպելիքի և անանուխի միասնությամբ այս կոկտեյլը բավականին լայն տարածում ունեցավ: Ծագման հետ կապված հստակ տեղեկություններ դժվար է հաղորդել, բայց վստահությամբ կարող ենք նշել, որ Մոխիտոյի հայրենիքը Կուբան է: Թարմեցնող այս կոկտեյլը ունի նաև բազում տեսակներ և հանդիպում են զանազան մրգերով խառնուրդներ, ինչը կարող եք ընտրել ըստ Ձեր ճաշակի և միջոցառման բնույթի: Կարևոր է ասել, նաև որ Մոխիտոն, ինչպես նաև մի շարք այլ կոկտեյլներ ունեն նաև ոչ ալկոհոլային տարատեսակներ:

  Այսինքն` չնայած նրան, որ դասական կոկտեյլների հիմնական բաղադրիչը ալկոհոլն է, հանդիպում են նաև ոչ ալկոհոլային և անգամ սրճային, մրգային և կաթնային կոկտեյլներ: Վերջիններս կարող են զարդարել ինչպես մեծահասակների ժամանցը, այնպես էլ մանկական միջոցառումները:

 

 

   Այսպիսով, մնում է միայն ընտրել Ձեր միջոցառմանը համապատասխան կոկտեյլի տարատեսակը և վայելել յուրահատուկ համն ու օրիգինալ տեսքը:

 

Դիանա Մնացականյան

Մեկնաբանություն գրելու համար հաստատեք ձեր էլ․ հասցնե
Դուք չէք լրացրել մեկնաբանություն դաշտը

0 մեկնաբանություն

Կապվեք մեզ հետ

Ուղարկեք մեզ նամակ

Կամ

Կամ

Դեռ գրանցված չեք ?

Գրանցվել

Գրանցում

Ո՞վ եք (պարտադիչ չէ)

Կամ

Կամ

Արդեն գրանցված եք ?

Մուտք