Վերադառնալ բլոգ

Մանկական հրաշքների հետքերով

07.09.2017

 

  Մեր օրերում միջոցառումների կազմակերպման եղանակները բազմապլան են, սակայն յուրաքանչյուր միջոցառում պահանջում է յուրովի մոտեցում: Խոսքը վերաբերում է հատկապես երեխաների համար նախատեսված տոնակատարություններին, քանի որ դրանք լիովին տարբերվում են մեծահասակների ժամանցից: Բոլորս էլ ցանկանում ենք լավագույն ու երջանիկ օր պարգևել մեր մանուկներին, ինչը բազմապիսի ջանքեր է պահանջում:

  Eventner.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել մանկական միջոցառման կազմակերպման հարցում:

                                       

  Նախևառաջ կարևորվում է վայրի ընտրությունը, քանի որ երեխաներին շատ ավելի մեծ ու ազատ տարածք է հարկավոր, քան մեծերին և այդ առումով նախընտրելի է փոքրիկների միջոցառումները կազմակերպել մանկական սրճարաններում և կամ բացօթյա տաղավար-այգիներում:

                         

  Եթե ցանկանում եք, որ այդ օրը անմոռանալի անցնի ոչ միայն Ձեր փոքրիկի, այլև վերջինիս փոքրիկ հյուրերի համար ևս, ապա հարկ է ուշադրություն դարձնել օրվա ծրագրին, այսինքն` նախապես խաղեր ընտրել կամ դիմել խաղավարների և ծաղրածուների օգնությանը, կազմել մատուցվող ճաշատեսակների ցանկը և իհարկե պետք չէ մոռանալ անակնկալների ու նվերների մասին:

                         

  Մատուցվող ճաշատեսակների հարցում առավել տեղին է փոքրիկ և հարմար ուտեստների և հատկապես քաղցրավենիքի մատուցումը: Պատճառն այն է, որ  գրեթե բոլոր երեխաները բացարձակապես չեն սիրում երկար ժամանակ նստել սեղանի շուրջ և համտեսել այս կամ այն ճաշատեսակը, դե ինչպես նաև դժվար է գտնել մի փոքրիկի ով կհրաժարվի քաղցրավենիքից:

                         

                         

   Եթե պատրաստվում եք առաջիկայում տոնել Ձեր երեխայի ծննդյան օրը, ապա ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի մոռացեք տոնական տորթի և իհարկե մոմերի արարողության մասին, քանի որ երեխաների ամենից սիրելի զբաղմունքը նախևառաջ <<մոմերը փչելն է>>:      

                                        

  Կարելի է նաև ողջ միջոցառման կազմակերպման համար առանձնացնել որևէ թեմա, օրինակ` Ձեր երեխայի կողմից սիրված մուլտֆիլմի և կամ մուլտհերոսի մասնակցությամբ և կամ պարզապես պետք է գերիշխող գունային որևէ գամմա ընտրել (տղաների պարագայում նախապատվությունը առավելապես տրվում է կապույտի և շագանակագույնի, իսկ աղջիկների դեպքում` վարդագույնի երանգներին):

                         

                         

    Քաղցր սեղանից զատ մի մոռացեք նաև սրահի գունային ձևավորման և անակնկալ հուշանվերների մասին: Երեխաները անչափ շատ են սիրում փուչիկներ և իհարկե նվերներ ստանալ: Այդ իսկ պատճառով, անգամ եթե Ձեր երեխայի ծննդյան օրն է, ցանկալի է փոքրիկ հուշանվերներ պատրաստել նաև հյուրերի համար:

                         

                       

    Ի վերջո թույլ տվեք ավելացնել, որ պետք չէ տարվա մեջ միայն որոշ օրեր տոնել և կարելի է տոնի վերածել Ձեր փոքրիկի կյանքի յուրաքանչյուր օրը, չէ որ երջանիկ լինելու համար այնքան քիչ բան է հարկավոր…

Դիանա Մնացականյան

Մեկնաբանություն գրելու համար հաստատեք ձեր էլ․ հասցնե
Դուք չէք լրացրել մեկնաբանություն դաշտը

0 մեկնաբանություն

Կապվեք մեզ հետ

Ուղարկեք մեզ նամակ

Կամ

Կամ

Դեռ գրանցված չեք ?

Գրանցվել

Գրանցում

Ո՞վ եք (պարտադիչ չէ)

Կամ

Կամ

Արդեն գրանցված եք ?

Մուտք